|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին հղումով:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասել է. «Դրանք անհեթեթ ենթադրություններ են: Բելառուսական հասարակության համար նման վիրավորական փաստարկումն արժանի չէ վստահության ո՛չ Բելառուսում, ո՛չ էլ Լեհաստանում»: