Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը։
Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր գրեթե մեկ ամիս առաջ՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբաններից մեկը՝ Էրիկ Ալեքսանյանը, արձակուրդ էր գնացել, իսկ երկրորդը՝ Վարդգես Գեւորգյանը, պաշտպանությունից հրաժարվել էր։
Նախօրեին նաեւ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով (այս գործով մոտ 100 մարդ է անցնում) տուժողների իրավահաջորդներն ու ներկայացուցիչները որոշել էին, ի նշան բողոքի դատախազության մեղմ գործողություններից, այլեւս չմասնակցել այդ գործով դատավարությանը։
Առավել մանրամասն՝ News.am-ի հեռարձակմամբ: