Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում կայացել է մանկավարժական խորհրդակցություն՝ մասնակցությամբ՝ կրթության գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ պարետ Ժիրայր Միրզոյանի, կրթության ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև մայրաքաղաքի նախադպրոցական հաստատությունների և դպրոցների տնօրենների:
Խորհրդակցությանը՝ ԿԳՄ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ, ովքեր ներկայացրել են անցած ուսումնական տարվա արդյունքերը՝ ձեռքբերումներն ու խնդիրները, ըստ որոնց ուրվագծվել է այս ուսումնականի անելիքները: Այնուհետև ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է նախարարության որդեգրած հիմնական սկզբունքերը, որոնց հիմքում մանկավարժների բարոյական օրինակելի նկարագիրն ու մասնագիտական կարողությունների հետևողական բարձրացումն է:
Լ. Ղարախանյանի հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ նախատեսվում է Ստեփանակերտում քննարկում կազմակերպել կրթական չափորոշիչների վերաբերյալ: Սպասվում է նաև հուշագրի ստորագրում՝ ՀՀ-ում կրթության ոլորտի իրավական փաստաթղթերի մշակման գործընթացում Արցախին ևս մասնակից դարձնելու նպատակով: Գերատեսչության ղեկավարի խոսքով, վերջնական փուլում է ԿԳՄ նախարարության հնգամյա գործունեության ռազմավարական ծրագիրը:
Խորհրդակցությանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ պարետ Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է սեպտեմբերի 14-ից դասերի վերսկսմանը և համավարակի պայմաններում ուսումնական գործընթացը ճիշտ կազմակերպելուն՝ ընդգծելով համավարակի կանխարգելման միջոցառումներին հետևելու կարևորությունը:
Ստեփանակերտի կրթության, գիտության և սպորտի բաժնի վարիչ Թերեզա Ղարախանյանը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի կրթօջախների բնականոն գործունեության ապահովման, ուսումնական պարապմունքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Մանկավարժական խորհրդակցությանը, ԿԳՄ նախարարի ձեռամբ, խրախուսական նվերներ են ստացել «Արցախը կարդում է» ֆլեշմոբի մասնակից մի խումբ ընթերցասեր աշակերտներ և նրանց ուսուցիչները: