Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։
Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության ևքաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց այդ փաստաթղթի, ԿԳՄՍՆ-ն արդեն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» վիճահարույց և անընդունելի դրույթներ պարունակող օրենքի նախագիծը, այժմ էլ օրակարգ է բերվել հանրակրթական չափորոշիչների մասին կարևորագույն նախագիծ։
Մենք արձանագրում ենք՝ այս նախագծում տեղ են գտել խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ և նպատակադրումներ, որոնք մշտապես եղել և շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում․
Մասնավորապես՝
ՀՅԴ ՀԵՄ-ն անցած տարի արդեն հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ Հայոց եղեկեղցու պատմություն առարկան՝ որպես առանձին առարկա պետք է շարունակվի դասվանդվել դպրոցներում, քանի որ
Հաշվի առնելով երկու տարվա ընթացում ԿԳՄՍ նախարարության և անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և հետապնդվող արժեհամակարգը, այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ, որն արժանանալու է մեր և հասարակության դիմադրությանը՝ դրանից բխող հետևանքներով։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության
Կենտրոնական վարչություն
10.07.2020, Երևան