կարևոր
4864 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 12:44
Հասարակություն

Ջավախքի բարձրագահ Աբուլն այս անգամ նվաճել են Պատանեկան և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները

Ջավախքի բարձրագահ Աբուլն այս անգամ նվաճել են Պատանեկան և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները

Օգոստոսի 18֊ին Ջավախքի պատանեկան միությունը կազմակերպեց արշավ դեպի Ջավախքի ամենաբարձր գագաթ` Աբուլ։ Ի տարբերություն նախորդ արշավների դեպի Աբուլ այս անգամ արշավին մասնակցեցին երեխաներ, ովքեր պատանեկան միության անդամ չէին։ Արշավին մասնակցեցին նաև Զորի Զորյան» ԵՄ անդամներ։ Այս մասին տեղեկանում ենք Ջավախքի պատանեկան միության պաշտոնական էջից։

«Արշավականները առավոտյան ժամ 7-ին արդեն կանգնած էին չքնաղագեղ Աբուլի փեշին ու ստանալով համապատասխան ցուցումներ սկսեցին վերելք։ Աբուլը հրաշք է, երեխաները բարձրանում էին բարձր տրամադրությամբ վայելելով Ջավախքի գեղեցկուհու անզուգական գեղեցկությունը։ Այս անգամ որոշվել էր խորոված անել Աբուլի գագաթին, բայց հանգամանքների բերումով խորովածը արվեց ճանապարհի կեսին։ Բոլորս խոստովանեցինք, որ այս խորովածը երբևէ մեր կերած խորովածներից ամենահամովն էր։ Շարունակելով հաղթահարել բարձունքը ժամը 1֊ին հասանք գագաթ (3301մ)։ Մի փոքր հանգստից հետո շարունակեցինք ճանանապսրհը դեպի գեղեցկուհու հարավ արևելյան մասում գտնվող փոքրիկ մատուռ, որտեղ մոմեր վառվեցին և հնչեցվեց տերունական աղոթք։ Պիտի նշեմ, որ մատուռից երևում է Ջավախքի մեկ այլ գեղեցկուհի` Փարվանա լիճը։ Մատուռից շարունակելով ճանապսրհը արշավը հասավ Աբուլի երկու գագաթների մեջտեղում գտնվող փոքրիկ աղբյուր, որտեղ համտեսեցին չափազանց սառը բայց յուրահատուկ համով հայտնի աղբյուրի ջուրը։ Ամեն անգամ աղբյուրի մոտ ծառավն հագեցնելուց հետո սկսվում է վայրէջքը։ Հրաժեշտ տալով ու ամեն քայլի վրա հիշողություններով կիսվելով, արշավականները արդեն ներքևում էին, մեծ սիրով ու սպասումով արդեն հաջորդ տարվա հերթական արշավի։ Պիտի նշեմ, որ այս անգամ արշավին մասնակցեց պատանիներից մեկի պապիկը, ով 68 տարեկան էր, բայց գագաթ հասավ առաջինը»։