Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զորյան ինստիտուտին առընթեր Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային համալսարանը հայտարարում է «Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի» 2023 թվականի ընդունելության հայտերի ընդունման մեկնարկը։
«Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագիրն» իր տեսակի մեջ առաջիններից է, որն ուսումնասիրում եւ վերլուծում է ցեղասպանության դեպքերը համեմատական եւ միջգիտակարգային մոտեցմամբ։ Սեմինարի ձեւաչափով անցկացվող հետբուհական մակարդակի այս ծրագրում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։ Երկշաբաթյա դասընթացի ժամանակ ուսանողները կարդում են հատուկ ընտրված գրականություն մարդու իրավունքների, ցեղասպանության տեսության, Հայոց ցեղասպանության եւ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելով որպես օրինակ:
2002 թվականին ստեղծված եւ Տորոնտոյի համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է խրախուսել գիտնականների նոր սերնդին զբաղվել ցեղասպանագիտությամբ եւ մարդու իրավուքների ուսումնասիրությամբ։
Ինստիտուտի կազմակերպած դասընթացներին մինչ այժմ մասնակցել է 450-ից ավելի ուսանող աշխարհի 47 երկրից: Ստեղծման օրվանից ի վեր Զորյան ինստիտուտը կրթաթոշակ է տրամադրել 46 ուսանողի Հայաստանից: Համալսարանական այս ծրագրին ամեն տարի մասնակցում են ուսանողներ նաեւ Թուրքիայից: ժամանակի ընթացքում այս ծրագրի շրջանավարտները ստեղծել են ցեղասպանագետների, ուսանողների, հետազոտողների, իրավաբանների եւ մանկավարժների ընդարձակ եւ բազմազան ցանց, ովքեր այժմ դարձել են ոլորտի առաջատար մասնագետները եւ շարունակում են զարգացնել այն։
Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են դիմել մինչեւ 2023 թվականի ապրիլի 30-ը անցնելով հետեւյալ հղումով՝
https://www.genocidestudies.org/apply