|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իսլանդացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տվել, որ COVID-19–ի հակամարմինները կորոնավիրուսով հիվանդացածների մոտ պահպանվում են ապաքինվելուց հետո մինչև չորս ամիս. տեղեկացնում է New England Journal of Medicine-ը:
Փորձի մասնակիցների 90% -ի մոտ հակամարմինների տվյալների մակարդակը նշված ժամանակահատվածում կայուն է մնացել: Միաժամանակ, հիվանդությունից հետո առաջին երկու ամիսներին հակամարմինների մակարդակն աճել է:
Բացի այդ՝ հետազոտողները պարզել են նաև, որ Իսլանդիայում բնակչության 1% -ն է վարակվել կորոնավիրուսով:
Քանի որ փորձին միայն մեկ երկրի քաղաքացիներ են մասնակցել, այլ պետություններում արդյունքները հնարավոր է տարբերվեն: