Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
«ՀՅԴ-ն ունի հայրենադարձների հանձնախումբ, ովքեր զբաղվում են Հայաստանում գտնվող հայրենադարձների խնդիրներով։ Հասարակ օրինակ բերեմ՝ այս մարդիկ այսօր Հայաստանում ունեն բազմաթիվ խնդիրներ, սկսած կրթության, առողջապահության, մաքսազերծման տարբեր հարցերով, որտեղ ընկնում են պետական բյուրոկրատիայի քաքշուկների մեջ, եւ շատ հաճախ, իրենց հարցերի պատասխանները չեն ստանում»,- «Երկիրն այսօր»-ի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու մանրամասնեց, որ ՀՅԴ հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի միջոցով փորձում են օգտակար լինել հայրենակիցներին։
Ի․ Սաղաթելյանի դիտարկմամբ պետությունն այս պահին խնդիր ունի անելու նաեւ Սիրիայում․ «Չի կարող Հայաստանի Հանրապետությունն անտարբեր լինել, երբ Հալեպում իր քաղաքացիները տարրական բժշկական եւ դեղորայքային խնդիրներ ունեն։ Հայաստանի ներսում բազմաթիվ խնդիրներ եւ դժվարություններ ունենք, բայց մեր մի փոքր օգնությամբ, վերաբերմունքով կարող ենք աջակցություն ցուցաբերել նաեւ Հալեպի հայրենակիցներին։ Ցավոք, մինչեւ այս պահը, պետությունն այս ուղղությամբ որեւէ բան չի արել»։
Մանրամասները՝ տեսանյութում․