|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Մոտ ժամանակներս Ռուսաստանը ավելի քիչ վարկ կտա այլ երկրներին: Միջպետական վարկը մերժելու հիմքերի ցանկը զգալիորեն կտարածվի. գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով կառավարության համապատասխան հրամանագրի նախագծին:
Ֆինանսների նախարարության պատրաստած փաստաթղթում նշված են ութ կատեգորիայի երկրներ, որոնք այլևս չեն կարողանա հույս դնել Մոսկվայի օգնության վրա: Առաջինը ներառում է այն պետությունները, որոնք անցյալում արդեն դուրս են գրել իրենց պարտքերը միջազգային մասնագիտացված նախաձեռնության շրջանակներում: Երկրորդում՝ նրանք, ովքեր իրենց տարածքում են ռազմական բախումների կամ սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ են:
Նաև վարկը մերժվելու է նրանց համար, ովքեր արդեն չեն կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորմանը մասնակցող երկրներին։