կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-06 15:19
Հասարակություն

Սպառնալիքը պատշաճ չէ կրոնականին. Երուսաղեմի հայոց պատրիարքը` Ամենայն Հայոց կաթողիկոսին

Սպառնալիքը պատշաճ չէ կրոնականին. Երուսաղեմի հայոց պատրիարքը` Ամենայն Հայոց կաթողիկոսին

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որում իր մտահոգությունն է հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ կապված իրադարձությունների եւ նրա հրաժարականի կապակցությամբ:

 

«Դիպուածով ձեռքս անցաւ տակաւին երէկ տեղի ունեցած Գերագոյն հոգեւոր խորհուրդի հաղորդագրութիւնը, որուն մասնակից ժողովականները Յետ քննարկութեան ընդունած են Նորվան արք. Զաքարեանի հրաժարականը եւ … խնդրանք ներկայացուցած են Վեհիդ հաստատելու զայն: Եւ Նորվան սրբազանի նկատմամբ այդ Ժողովին առած որոշման հետեւանքով՝ իմ վրայ թողած ծանր ու անհաճոյ տպաւորութեան տակ կը գրեմ սոյն նամակը՝ մղուած պարզապէս Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ, Մայր աթոռին եւ Վեհիդ անձին շահերէն:

 

Յուլիս 31-ի տխրահամբաւ ժողովի մասնակիցները կը ճանչնային Նորվան սրբազանը իբր նուիրեալ եկեղեցական, բարի ու համեստ անձնաւորութիւն մը, ուրեմն ի՞նչն էր որ զիրենք մղեց այդ ճակատագրական սխալ քայլը առնելու: Կարծեմ, երբ օդակայանին մէջ,- կարեւոր չեն ներկաները, - դուք պահանջեցիք Նորվան սրբազանէն վերահաստատել Տէր Վաչէ կոչեցեալ քահանան իր պաշտօնին մէջ, երկիցս կրկնելով՝ «Եթէ մինչեւ յուլիս 1 զինք պաշտօնի չկոչես» այլեւս Մայր աթոռի հետ գործ չունիս» արդէն ճակատագիրը որոշած էիք:

 

Վեհափառ Տէր, եթէ թոյլ տաք եղբայրաբար պիտի ըսէի, թէ ըսպառնալիքը չի՛ պատշաճիր կրօնականին, նամանաւա՜նդ բարձրաստիճան՝ «Ամենայն հայոց հայրապետին», որմէ կըակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ»,- գրում է Նուրհան արքեպիսկոպոսը:

 

Նամակն ամբողջությամբ` «Երկիր մեդիա»-ի կայքում: