կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-18 17:23
Քաղաքական

Տեղապահը

Տեղապահը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Տեղապահը
Անիմաստ գործ է Նիկոլին քննադատելն, անիմաստ է նաև քննարկել նրա հեռացման խնդիրն, որովհետև ինքը դասական իմաստով Հայաստանի ղեկավար չէ։

Ղեկավարել, նշանակում է իրագործել ապագայի նախագիծ, այսինքն իրագործել քաղաքական պրոյեկտ։ Նման նախագիծ չկա ու իր մեղքը չէ, որ նման նախագիծ չկա։ Դա Հայաստանի քաղաքական մտքի սնանկության արգասիքն է։

Կար մեկ գաղափար՝ իշխանափոխություն, որը նրա մասնակցությամբ իրագործվել է և ինքը դառել է այդ գաղափարի կրողն ու այդ իմաստով լեգիտիմ էր, այսինքն մարմնավորում էր հանրային գլխավոր գաղափարը։

Չկա հաջորդ գաղափարը․ բա հիմա ինչ է պետք անել, ու մինչ այդ հարցի պատասխանը չլինի, Նիկոլը Հայաստանի ղեկավարի տեղը պահելու է, որովհետև ինքը ժամանակավոր տեղապահ է ու այդ ժամանակը կարող է երկու ամիս տևել, կարող է երկու տասնամյակ տևել, ամեն ինչ կախված է նշված հարցի պատասխանից։

Տեղապահին անիմաստ է քննադատել, անգամ եթե ամենավերջին հիմարությունն է անում։

Բոլորն, անգամ Արևմուտքը, Հյուսիսը ևՀարավը նրան այդպես էլ ընկալում են։ Բոլորը սպասում են ու քանի որ նրանք նույնպես Հայաստանի առումով չունեն ծրագրեր, նրանք նույնպես չեն շտապում, որովհետև նրանց համար էլ պարզ չէ, թե որն է Հայաստանի ապագայի նախագիծը՝ չգիտեն մեզանից ինչ ուզեն ու ինչ տան։

Չկա ապագայի նախագիծ, չկա և այդ նախագիծը մարմնավոր լիդեր։