Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի շինանյութի առևտրի կետերում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում: Էական խախտումներ չեն արձանագրվել:
Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կասեցման գործընթաց են իրականացրել Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, ինչպես նաև Արարատի մարզի Արարատ ու Վեդի քաղաքներում: Օրերս տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում նշված քաղաքների մի քանի տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նշված թերությունների հիման վրա պարետատան որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է տվյալ տնտեսավարողների գործունեությունը:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: