|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզությունից չհրաժարվելու պատրաստակամության մասին: Այս մասին օգոստոսի 15-ին հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Պետության ղեկավարը շեշտել է, որ Օրուչ Ռեյիս սեյսմոլոգիական նավը կշարունակի իր աշխատանքը մինչև օգոստոսի 23-ը:
Էրդողանը նաև նշել է, որ եթե նավի նկատմամբ ոտնձգություն լինի, երկիրը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Հուսով ենք, որ Հունաստանը կգործի ողջախոհության համաձայն», - Էրդողանին մեջբերում է թերթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները կոչ էր արել Միջերկրական ծովում գործողությունների կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառել: