|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ֆրանսիան մտադիր է Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո Լիբանանի բնակչության համար միջազգային աջակցության ծրագիր նախաձեռնել. այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի մայրաքաղաք ժամանելուն պես:
«Մենք բանակցելու ենք, որ այնուհետև միջազգային օգնության ծրագիր նախաձեռնենք Լիբանանի ժողովրդի համար», - ասել է նա: - «Մարդկանց աջակցելը առաջնային խնդիր է»:
Ելիսեյան պալատի ներկայացուցիչները հայտնել էին, որ Մակրոնը արտակարգ այցով ժամանել է Բեյրութ՝ հանդիպելու Լիբանանի ղեկավարության հետ: