|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բեյրութի ավերիչ պայթյունից 30 օր անց փլատակների տակ, կարծես, դեռ ողջ մարդիկ կան: Չիլիից սեպտեմբերի 1-ին Լիբանան ժամանած փրկարարական խումբը սրտի զարկեր է արձանագրել փլուզված շենքերից մեկի փլատակների տակ:
Տեղանքը հայտնաբերել է փրկարարների՝ հատուկ վարժեցված շունը, ապա գործի է դրվել հատուկ սքաները, որը կարող է արձանագրել մարդու շնչառությունը 15 մետր խորության վրա:
Որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամիոնիումի նիտրատի պայթյունի հետեւանքով մոտ 200 մարդ էր զոհվել, ավելի քան 6 հազարը՝ վիրավորվել, մի քանի հարյուր հազար մարդ անտուն է մնացել: