|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Չինաստանը դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու մասին. հինգշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վյենբինը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման համար, փաստաթուղթը քննարկվելու է հաջորդ շաբաթ:
«Մենք համաձայն չենք, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միջոցով երկարաձգեն Իրանի դեմ զենքի էմբարգոն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 231 բոլոր պահանջները, ներառյալ զենքի էմբարգոյի վերաբերյալ դրույթները, ամբողջությամբ կատարվել են», - ասել խոսնակը:
Նա շեշտել է, որ Չինաստանը ՝ միջազգային հանրության հետ միասին կշարունակի պաշտպանել Իրանի միջուկային ծրագրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերաբերյալ համաձայնագիրը և կնպաստի իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծմանը: