Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018 թ-ին կախարդական փայտիկի մասին էր խոսվում, հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռևերսի ռեժիմով էր աշխատում՝ ոչ թե մեր ժողովրդին հարստացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով տնտեսության ոլորտում առաջընթացի բացակայության մասին։
2020, 21, 22 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ՝ արձանագրեց ՀՀ երկրորդ նախագահը։
«Տնտեսական անկումը անցած տարի եղել է 7,4 տոկոս, այս տարի կանխատեսվում է տնտեսական աճ 4,2 տոկոս, այն ինչ լինի դրանից ավելի, ուղղակի նկարված է լինելու։ Նույնիսկ 19 թ-ի ցուցանիշներին հասնելու համար պետք է այս տարի ապահովեինք 8 տոկոսանոց աճ, չենք ապահովել, վստահ եմ մյուս տարի ևս չենք ապահովելու և 2020, 21, 22 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ»,-ասաց նա։
Պետական պարտքը 9 միլիարդ դոլարից անցել է, և վերջին 3 տարում ավելացել է 2,3 միլիարդ դոլարով՝ ասաց նա։ Սա նշանակում է, որ այս 4 տոկոսանոց կանխատեսվող սպասվելիք տնտեսական աճի մի զգալի մասը պայամնավորված է պարտքի մեծացմամբ։
Գնաճի մասին Քոչարյանը նշեց, որ 9,6 տոկոս է պաշտոնական թվերով։
«Ես 10 տարի նախագահ եմ եղել, բայց չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ, միջին նորմալ գնաճը 2-3 տոկոս պետք է լինի, նման պայմաններում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը չի արվել, չի էլ սպասվում»,-ասաց նա։
Այս իշխանությունը, ոնց որ թե, շփոթել է երկնիշ թվերը գնաճի ու տնտեսական աճի միջև՝ տեղերը փոխվել են, ասաց Ռոբերտ Քոչարյանը, պետք է լիներ հակառակը՝ երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ տնտեսությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․