Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել 32-ամյա պաշտպան Դմիտրի Գուզի հետ։ Ռուս պաշտպանը հայ ֆուտբոլասերին հայտնի է «Արարատ-Արմենիայում» ունեցած ելույթներից, որի կազմում երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, և մեկ անգամ՝ սուպերգավաթակիր։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին։ Հանդես է եկել ռուսական «Նիկա», «Ռոտոր», «Տյումեն», «Լուչ-Էներգիա» ակումբներում։ 2018 թվականին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», որտեղ անցկացրել է 60 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։