կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 22:50
Հասարակություն

Քիմ Քարդաշյանը Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Քիմ Քարդաշյանը Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա հրապարակել է լուսանկար՝ խորհրդանշական կերպով այն նմանեցնելով Հայաստանի եռագույն դրոշին. կարմրահեր Քարդաշյանը հագել է ծիրանագույն հագուստ՝ նկատելով միայն կապույտի բացակայությունը:

Քարդաշյանը գրել է. «Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ցանկանում եմ կրկին կիսվել գրառմամբ, որպեսզի բոլորդ կարողանաք աջակցել»,-նշել է հեռուստաաստղը՝ ներկայացնելով հուլիսի 16-ին արված գրառումը, որում շեշտում է՝ չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի` համաշխարհային զինադադարի կոչը և հարձակվել է Հայաստանի վրա:

«Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, և հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին: Միևնույն ժամանակ հաջորդ շաբաթ կոնգրեսական փոփոխություններ են լինելու Ազգային պաշտպանության ակտում՝ երաշխավորելով, որ ԱՄՆ-ը հնարավորություն չտա Ադրբեջանին ռազմական օգնություն ստանալ, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ: Միջազգային հանրությունը պետք է միջամտի,  օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կորուստները»,-ընդգծել է նա ու հավելել, որ իր հայրենակիցների կողքին  է և աղոթում է նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են:

Քարդաշյանը հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել իրավիճակը: «Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը: