|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ճապոնական Կյուսյու կղզում տեղատարափ անձրևները գետերի վարարման ու սողանքների պատճառ են դարձել. այս մասին գրում է NHK հեռուստաալիքը, նշելով՝ մահացել է առնվազն 40 մարդ։ Զոհերից 14-ն ապրել են Կումամոտո պրեֆեկտուրայի ծերանոցում, որը հեղեղաջրերով է լցվել։
Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի հետևանքներից մեծապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան. 1000 հեկտար տարածք ջրածածկ է եղել։ Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում 4․7 հազար տուն։
Այս առնչությամբ վարչապետ Շինձո Աբեն աղետի գոտի է ուղարկել մոտ 10 հազար զինծառայողի՝ փրկարարներին աջակցություն ցուցաբերելու համար։