|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։ Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը և ներկայացրել է հրաժարականի դիմում։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի և Վայոց ձորի սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման և հայկական դիրքեր կորցնելու մասին։
Պաշտպանական գերատեսչությունը տևական լռությունից հետո հաղորդագրություն էր տարածել․ «Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ էր դարձել, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից»։
Հիշեցնենք նաև, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես Արշակ Կարապետյանը հրապարակային հրահանգել էր կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու՝ հակառակորդի ցանկացած փորձ։