կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-03 12:06
Քաղաքական

Հայաստանը ընկնելու է Ուկրաինայի օրը. Դ. Վանյան

Հայաստանը ընկնելու է Ուկրաինայի օրը. Դ. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջւմ գրում է.

«Կարևոր բան եմ ասում։ Վատ կանխազգացումներ ունեմ։

Երբ Ուկրաինայում, 2014-ին «Մայդան» ձևավորվեց, նախագահ Յանուկովիչը, որպես պայքարի մարտավարություն, ընտրեց "անտիմայդանի" տարբերակը, և երկու ամբոխ, մի քանի ամիս առճակատեցին՝ դեմ դիմաց, ինչը բևեռացրեց մինչ այդ, խորհրդային շրջանում միասնական դարձած ուկրաինական հասարակությունը, և արդյունքում Երկիրը երկպառակվեց ու քանդվեց, և այդ գործընթացները դեռ շարունակվում են։

Հիմա, ենթադրենք չկա արտակարգ իրավիճակ, և ենթադրենք բողոքի ցույցեր եղան։ Եթե օրվա իշխանությունը, ինչպես վարչապետն է հայտարարում, միտինգի դիմաց կոչ անի ու կանչի իր կողմանակիցներին, Հայաստանը ընկնելու է Ուկրաինայի օրը։

Ընդհանրապես, հիմա «թայմ-աութի», երկխոսության, ընդհանուր, անվիճարկելի արժեքների քննարկման, Հայաստան-Արցախ-Սփյուռք երկխոսության կարիք կա, ինչը կնպաստեր այս թագավարակային իրավիճակից դուրս գալուն և «Հայաստան» կոչվող, ցիրուցան եղած խճանակարի հավաքելուն։

Ես, որպես քաղաքացի, որպես, հայ մարդ, որպես մտավորական, որպես հասարակ զինվոր, որպես հայր, Հայաստանի վարչապետին, նախագահին, նաև ընդդիմությանը կոչ եմ անում․ Երկուստեք դադարեցնել ինքնաոչնչացման այս ճղճիմ ու դատապարտելի պրակտիկան, նստել բանակցությունների սեղանի շուրջ, հրավիրել մշակութային ու հասարակական-քաղաքական գործիչների, հեղինակավոր անձանց, մշակել քաղաքական իրավական կարմիր գծերի նորմեր, ձեռք մեկնել իրար և Հայաստանը հանել այս հայտարարված դժոխքից»։