Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Այս մեղադրական եզրակացությունը չի գրվել ի սկզբանե իրավաբանի կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն, այն ժամանակ՝ ՀՔԾ։ Ըստ էության, քաղաքական փաստաթուղթը դարձավ մեղադրական եզրակացություն։ Կան այնպիսի անհեթեթություններ, որոնք համադրելի չեն իրավական կամ սահմանադրական ձևակերպումների հետ»,-հակակոռուպցիոն դատարանում «Մարտի 1-ի» գործով դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա անդրադարձավ մեղադրանքի հիմքում գրված ձևակերպումներին ՝ «ցանկալի իշխանական համակարգը պահելը» և «իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելը»։
Երկրորդ ձևակերպման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Այս մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ՝ ով է Սերժ Սարգսյանը, չկա, նշված չէ՝ ով է Սերժ Սարգսյանը, հարևա՞նս է, մանկական ընկե՞րս է, թե ով է․ ամեն ինչին չափ պետք է լինի, չէ։ Դատախազությունը չգիտե՞ր, որ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, վարչապետ էր դարձել, որովհետև 2007 թվականին մայիս ամսին եղել են խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում է ինքը դարձել վարչապետ, ոչ թե մտերմությամբ։ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ինքը դարձավ ՀՀԿ առաջնորդ, և այսպես շարունակ»։
«Ի՞Նչ պետք է աներ նախագահը, իհարկե պետք է իշխանական համակարգը պահպաներ, դա իմ սուրբ պարտականությունն էր, իմ սահմանադրական պարտականությունն էր։
Ստացվում է՝ ինձ մեղդրում են իմ սահմանադրական պարտականությունը կատարելու մեջ։
7 տարի է չեմ հասկանում ի՞նչ է ուզում իրավապահ հաակարգն ինձանից։ Երբ մեղադրանքն առաջադրվեց, քննիչին հարցրեցի՝ ի՞նչ եք ուզում ինձանից, մինչ այսօր այդ բացատորությունը չեմ ստացել»,-ասաց Նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։