|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.49 մ (07.09.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 101.700 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.382 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 166.466 մլն.մ³»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: