կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 12:39
Աշխարհ

Իրանը չի ունենա միջուկային զենք. Նեթանյահու

Իրանը չի ունենա միջուկային զենք. Նեթանյահու

Իսրայելը թույլ չի տա Իրանի զինված ուժերի՝ Սիրիայում ամրապնդվելուն և թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք. այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Երուսաղեմում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Իրանին թույլ չտանք միջուկային զենք ձեռք բերել։ Իսրայելը թույլ չի տա Իրանին ռազմական ճանապարհով հենակետ ձեռք բերել Սիրիայում», - նշել է հրեական պետության վարչապետը:

Ըստ Իսրայելի ղեկավարի՝ «Իրանը միտումնավոր մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, անընդհատ ստում է, չի կատարում իր պարտականությունները, շարունակում է միջուկային զենքի հարստացման իր գաղտնի ծրագիրը, շարունակում է միջուկային զենքի առաքման համակարգերի զարգացման գաղտնի ծրագիրը»:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «անհրաժեշտության դեպքում Սիրիայիում և այլուր Իրանի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում»: