Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի մասին զեկույց, որում նշված կանխանշաններից ելնելով` մեծ հավանականությամբ կարելի է հաստատել, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք արտադրել, եթե երկրի իշխանությունները նման հրաման տան:
Սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:
Զեկույցում ներկայացված է զենքի ստեղծման երկու սցենար. դրանցից մեկի համաձայն` դա տեղի կունենա մեկ տարուց, մյուսի համաձայն` 2-ից մի քիչ ավելի: Բրիտանացի փորձագետները նաեւ նշում են, որ Իրանի ցածրհարստացված ուրանի պաշարները բավարար են 1 կամ 2 միջուկային զենք ստեղծելու համար. տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: