Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Ուկրաինան միջուկային զենք ունենա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Ինչ ասես չեն խոսի Ռադայում: Մեղադրում են Ուկրաինայի նախկին նախագահներ Կրավչուկին ու Կուչմային, որ նրանք ինչ-որ աննշան թղթի դիմաց տվել են երկրի միջուկային պոտենցիալը, թե չէ հիմա Ուկրաինան միջուկային գերտերություն կլիներ:Նման բան ասողները թող հանդարտվեն. ոչ մի երկիր, առաջին հերթին ԱՄՆ-ը ույլ չէր տա Ուկրաինային միջուկային զենք ունենալ»,- գրել է Պուշկովը թվիթերյան իր էջում: