կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-30 16:15
Հասարակություն

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք

Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի մանկապարտեզը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք կբերի նորացված գույք, կունենա հիմնանորոգված դահլիճ: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից:

Ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Վարսերի համայնքապետարանը:

Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի տեղեկացմամբ՝ Վարսերի մանկապարտեզը շենքային ու գույքային անբավարար պայմանների պատճառով գործունեությունը դադարեցրել է 5 տարի առաջ: Շենքի հիմնանորոգումը մեկնակել է նախորդ տարի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

«Նախորդ տարվանից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի եւ կավարտվի օգոստոսին: Իսկ այս տարվա ծրագրով նախատեսում ենք դահլիճի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ գույքի ձեռք բերում:Առաջին հարկի անցումային հատվածը եւ նախկին ճաշարանային տարածքը վերակառուցվում են որպես մարզադահլիճ, նիստերի դահլիճ, խմբակների համար սենյակներ՝ մոտ 435 քմ ընդհանուր մակերեսով: Այս ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը կկարողանա իր դռները բացել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը կգործի երկու խմբով՝ 60-65 տեղով»,-  նշեց համայնքի ղեկավարը: