Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները. այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։
Նշվում է՝ պատժամիջոցները մտցվում են Մինսկի համաձայնագրերի կատարման վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի վերլուծության հիման վրա. դրանք կգործեն մինչև 2021թ.-ի հունվարի 31-ը:
ԵՄ առաջնորդները պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունել են հունիսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գագաթնաժողովի ընթացքում։
Այս առնչությամբ տարածված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր Խորհուրդը որոշեց երկարաձգել Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների նկատմամբ գործող պատժամիջոցները»։
Հավելվում է՝ պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ԵՄ «Պաշտոնական ամսագրում» հրապարակվելուց հետո: