Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«Մեր գյուղերից մեկում մի մարդ էր ապրում: Գյուղացիները քիչ էին շփվում նրա հետ, աշխատում որքան հնարավոր է հեռու մնալ նրանից: Պատճառը՝ մի բառով բնորոշումն էր՝ «ԿԼՅԱՈՒԶՆԻԿ» էր ...
Երբ մի օր ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԸ նրան կանչել էր, գյուղը աչքալուսանքի, ուրախություն: Ով չէր հավատում, համոզվելու համար հանգուցյալի տուն էր գնում սեփական աչքերով տեսնելու ու հանգիստ շունչ քաշելու...
Թաղման օրը կողքի գյուղից քելեխ ուտող մի քնի մարդ բերին, ու երբ կարգի համաձայն պիտի մի երկու խոսք ասվեր գնացողի հիշատակին, մարդիկ իրար նայեցին: Վերջը, մեկը համաձայնում է խոսք ասել, ու շշուկով հարցնում է:
- Անունն ի՞նչ էր:
-Կլյաուզնիկ, - շշուկով պատասխանում է համագյուղացին:
Հավաքվածները, իրոք, մոռացել էին հանգուցյալի իսկական, ավազանի անունը:
Հ.Գ. Սփյուռքում (Հալեպ) ապրող ընկերս, քիչ առաջ, երբ զրուցում էինք, խոսքի մեջ հարցրեց:
- Գրությունդ կարդացի, բայց չհասկցա, ինչ ըսել է ԿԼՅԱՈՒԶՆԻԿ, հանգուցյալի մականունն էր: Կըսես ավազանի անունը մոռցեր էին: Գյուղը ծխամատեան, ՔՈԹՈՒԿ չուներ:
Բացատրեցի ինչ ասել է ԿԼՅԱՈԶՆԻԿ:
Ասաց. «Հասկցա... Մեծ Հորս մատնողին ալ հոս ՀԱՄԱՅՆԱՎԱՐ կըսեին: Նույն բանը չէ՞:
-Նույն բանն է»: