կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 17:32
Տնտեսական

ՌԵՊՈՐՏԱԺ. Հայաստանը Հարավային Կովկասում ամենաշատ տուժած երկիրն է. BBC

Բրիտանական հանրահայտ BBC News-ն ռեպորտաժ է պատրաստել է Հայաստանի վերաբերյալ, որտեղՀայաստանը ներկայացվում է իբրև Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիր՝ օրական կորոնավիրուսով վարակվածների հարյուրավոր նոր դեպքերի ի հայտ գալով. հայտնում է -ը։ 

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, նշվում է՝ անգամ երկրի վարչապետն է վարակվել։ Բացի այդ՝ նշվում է երկրում քննադատություններն օր օրի առավել մեծ թափ են ստանում՝ պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու վարչապետի քայլերով։ Այս առնչությամբ, ԶԼՄ-ն մեջբերում է, ՀՀ իշխանությունների այն խոսքերը, համաձայն որի՝ «երկիրն իրեն չի կարող թույլ տալ ևս մեկ տոտալ լոքդաուն»։

Ռեպորտաժում պատմվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նա ուղիղ եթերում տեղեկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 3 ազատ տեղ կա։

Միևնույն ժամանակ ռեպորտաժում խոսվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասն, որի պատճառով նա ազատվել է իր պաշտոնից։ Այս առնչությամբ հստակեցվում է՝ Արտակ Դավթյանի հետ կապված այս դրվագից շատ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել,  որ կառավորությունը համավարակին լուրջ չի վերաբերվում։

Տեսանյութում լրագրողը ներկայացնում է նաև վիճակագրական տվյալներ։ Այս համատեքստում նա նշում է՝ ՀՀ-ում կորոնավիրուսակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է։ Այս առնչությամբ մեկնաբանություն է տվել «Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը։ Նա մանրամասնել է, որ կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարն աղետալի էր, նրանք ամբողջությամբ ձախողել են այն, եւ այդ պատճառով Հայաստանը հայտնվել է ամենավատ վիճակագրություն ունեցող երկրների շարքում։

Չնայած այս ամենին՝ լրագրողի խոսքով, Հայաստանը ապրիլին բացել է բիզնեսները։ Տեսանյութում մեջբերվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքը, ըստ որի՝ «Եթե մենք ամիսներ, տարիներ շարունակ փակ պահենք մեր սահմանները, բիզնեսները, մենք այլ պատճառներից կմահանանք»։

Տեսանյութի ամփոփման մեջ պարզաբանվում է նաև, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ  «ժողովրդի հեղափոխության շնորհիվ» և այժմ՝ իր կառավարման ամենամեծ փորձության ժամանակ նա կրկին հույսը դնում է ժողովրդի վրա, որպեսզի օգնեն իրեն պայքարել վիրուսի դեմ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.