Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես չեմ հավակնում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց:
Նա ասաց, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է:
«Դուք ինձ հարցնում եք՝ արդյոք պետական պաշտոնյան չաշխատելով պետք է աշխատավարձ ստանա: Ոչ, չպետք է ստանա, բայց ես չեմ համարում, որ այս դատարանում եղել է անհրաժեշտ քվորում: Այն չի եղել, այսօրվանից գոյություն ունի։ Այս պահին դատարանում կա 6 դատավոր, որը ՍԴ բոլոր լիազորությունների իրականացման համար բավարար քվորում է», – հայտարարեց Վահե Գրիգորյանը:
Նա շնորհավորեց ԱԺ ընդունած օրենքի ուժի մեջ մտնելու առիթով, որով իր 3 գործընկերները զրկվում են աշխատանքից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ անդամ։
Վահե Գրիգորյանը վստահ է, որ ԱԺ ընդունած փոփոխությունը լրիվ իրավական է. «Հանրաքվեն նույնպես եղել է իմ առաջարկած միջոցների շարքում, սակայն ինչու այն չկայացավ պետք է հարցնել քաղաքական մարմիններին: Ես ՍԴ դատավոր եմ՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ ունեմ պետական մարմինների, պաշտոնատար անձանց հետ»։
ՍԴ դատավորի իր կարգավիճակում, ասաց, այսուհետ Սահմանադրության արդյունավետ իրագործման համար պահանջվող ջանքեր է ներդնելու։
Իսկ փոփոխությունների դեմ ՍԴ դատավորների բողոքը, նրանց իրավունքն է․ «Դա կողմի իրավունքն է, ես չեմ ցանկանում այն մեկնաբանել: Եթե նրանք համարում են, որ խախտված իրավունքներ ունեն, միայն ողջունելի է, որ կդիմեն այդ իրավունքների վերականգնման համար: Ոչ մի սխալ եւ անարդար բան չկա նրանում, որ ՍԴ նախկին անդամները, ներկա դատավորները իրենց իրավունքների խախտման դեպքում անցնեն բոլոր այն ընթացակարգերով, որոնցով անցնում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ եւ տասնյակ հազարավորներն անցել են: Ես հուսով եմ, որ նախկինում այդ տասնյակ հազարավորների բախտին նրանք չեն արժանանալու: Մեծ հաշվով ես կարծում եմ, որ ՍԴ-ն մեծ դերակատարություն ունի այդ մարդկանց նկատմամբ գործած անարդարությունների հարցում: ՍԴ-ի ժամանակին անգործությունը, եթե իրենք իսկապես ունեն սուբյեկտիվ խախտված իրավունքներ, ոչ պակաս կարևոր դերակատարություն ունի նաև հենց իրենց իրավունքների խախտման հարցը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկու ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ավելի քան 12 տարի պաշտոնավարած անդամներին: Դրանից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները հայտարարեցին, որ այս նախաձեռնությանը կմիանան հուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ ՍԴ-ում լսումներից հետո: Երեկ Քոչարյանի փաստաբանները դիմում ներկայացրին՝ նրա գործը ՍԴ-ից հետ վեցնելու պահանջով, որպեսզի դա չշահարկվի ԱԺ ընդունած օրենքի համատեքստում, բայց ԼՀԿ-ն մնաց նախկին կարծիքին։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմումն ուղարկվեց առանց ԼՀԿ խմբակցության ձայների անհրաժեշտության։ «Իմ քայլի» պատգամավորները իրենց ֆեյսբուքյան էջերում փորձում են անհամաձայնություն հայտնել՝ թե 26 պատգամավորի ձայնը բավարար է, ասում են՝ 27-ն է անհրաժեշտ։
Մանրամասն՝ տեսանյութում․