Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:
«1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում ընդունեցին «Դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով», որը պատմական որոշում էր ամբողջ հայ ժողովրդի համար:
Հաջորդող օրերին ես հորս ձեռքը բռնած գնում էի Արցախի Մարտունու հրապարակ (որտեղ Օպերայի շենքի կրկնօրինակը կա)` ցույցերին մասնակցելու: Դրանից հետո կյանքը խաթարվեց: Կրակոցներ, ռմբակոծություն, զոհեր:
Այդ որոշումը ծանր հետեւանքներ ունեցավ, սակայն հայ ժողովուրդը համատեղ ուժերով ու պատվով կատարեց այդ որոշումից բխող բոլոր պարտավորությունները եւ հաղթանակած դուրս եկավ ստեղծված իրավիճակից:
Փառք բոլոր նրանց, ովքեր խիզախություն են ունեցել այդ որոշմանը տեր կանգնելու ու մինչեւ վերջ պայքարելու: Հայ ժողովրդի հավաքական իմաստությունն Արցախյան պայքարում նոր բարձունքներ նվաճեց»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր 1988 թ. այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին, ինչով էլ փաստացի սկիզբ առավ Արցախյան շարժումը: