|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի ըմբշամարտիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը: Այդ մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1961-1968թթ եղել է Խորհրդային Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ (1963թ՝ գլխավոր մարզիչ): 1968-70թթ գործուղղվել է Կամբոջա, որտեղ մարզել է տեղի ըմբիշներին: Նրա 40 սաներից 35-ը դարձել են Պոլ Պոտի ռազմական ռեժիմի զոհը:
1970-1987թթ «Սևան», 1987-1991թթ՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ: 1965 թվականից եղել է հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մրցավար, սպասարկել է ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշարեր: 1987 թվականից ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ:
Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններով և ոսկե սուլիչով: