|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
EBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։
ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները ՀՀ ԿԲ թողարկումը չեն, հետևաբար, կեղծ են. Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«Հայտնում ենք, որ 2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է»,- ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ:
ԿԲ-ի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում՝ այս հղման ներքո:
