կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 11:57
Քաղաքական

Հենց էդպե՛ս պիտի լինի, պիտի պահանջեք ՀՅԴ-ից, բա էլ ումի՞ց. Ա. Մուքոյան

Հենց էդպե՛ս պիտի լինի, պիտի պահանջեք ՀՅԴ-ից, բա էլ ումի՞ց. Ա. Մուքոյան

Կանադայի հայ համայնքի անդամ Արմինե Մուքոյանը գրում է.

«Երկրում բոլոր վճռորոշ պահերին հայտնի մթնոլորտի վերարթնացումը ինձ, անկեղծ ասած, ուրախացնում է.

Այո, այո, վճռորոշ պահերի հայտնի մթնոլորտի. բոլորը հայացքները, լեզուները, ձեռքերը, սլաքները ուղղում են Դաշնակցությանը, գրում են ու վերլուծում, գրում են ու գրում....հաճախ ծիծաղելի փիլիսոփայում, հաճախ բարկանում, քննադատում, չարախնդում, ամեն քնից արթնացող իր սրտով ու իր ճաշակով է ուզում տեսնել Դաշնակցությանը, դեռ ավելին` իր ուզած տեղում. ժողովուրդ, այյյյ այս մեկում սխալվում եք, Դաշնակցությունը վաղուցցցցց իր ուրույն և կայուն տեղում է` ճամփեն, ծրագիրն ու նպատակը էլ գծած, սևով սպիտակին գրած, իր տեղն էլ այնտեղ է, որտեղ Հայության և Հայրենիքի շահն է և պաշտպանությունը, էս էլ ես չեմ ասում, հայոց պատմությունն է ասում ու փաստում։ Եւ ապա ամեն հայ պահանջ ունի Դաշնակցությունից, պահանջում են, պահանջում ամպագոռգոռ. աաայյյյյ էս մի հարցում ճիշտ եք, հենց էդպես պիտի լինի, ՊԻՏԻ ՊԱՀԱՆՋԵՔ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, բա էլ ումի՞ց, դուք ծնել եք Դաշնակցությանը, և ծնողաբար էլ պիտի վերաբերվեք, ծնողի նման պիտի պահանջեք էլ, պետք եղավ` ապտակեք էլ։ Դաշնակցությանը շատ եք ցավեցրել, երբեմն տեղին, շատ հաճախ անտեղի և անգութորեն, բայց նա միշտ որդիաբար է վերաբերվել, ԵՐԲԵՔ ցավը նրան չի հեռացրել իր նպատակից` ՁԵԶԱՆԻՑ` Հայ Ժողովրդից և իր տնից` Հայրենիքից։
Հիմա կասեք` ի՞նչն է ինձ ուրախացնում. նշածս այս բոլոր դրսևորումները ապացույցն են այն բանի, որ ծնողի նման էլ ուշադիր ու հոգատար եք Դաշնակցությանը, որ սիրում եք, գնահատում Դաշնակցությանը, որ, մեկ է, հոգու խորքում, գիտեք, որ հույսը Դաշնակցությունն է, ձեր Դաշնակցությունը, ամեն հայի Դաշնակցությունը, ձեր զավակ Դաշնակցությունը!!!»։