|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է մի շարք դպրոցների, կրթօջախների և այլ հաստատությունների վերանորոգման, վերազինման, կառուցման համար գումարներ հատկացնել: Նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, նիստը վարող Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերի գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումից, որոնք, քաղաքացիների վարքագծից ելնելով, Պետական եկամուտների կոմիտեն կարողացել է հավաքագրել։
Նշեց, որ գործընթացը պետք է լինի շարունակական՝ ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսավարողները պետք է լինեն բարեխիղճ հարկատուներ, որովհետև կառավարությունը ճիշտ ուղղություններով է այդ գումարները ծախսում՝ մարդկային կապիտալի զարգացման համար:
«Այս թեմային անդրադառնալն անհրաժեշտություն եմ համարում, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա և տեսնի, որ հարկեր վճարելու և ՀԴՄ կտրոններ պահանջելու առումով պատասխանատու մոտեցումն ուղղակիորեն ազդում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Բացի այդ` տնտեսավարողների համար պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք և այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք։ Էկոնոմիկայի նախարարությունը, որպես այդ գործընթացի պատասխանատու, բավականին լավ ներգրավված է և առաջ է տանում այդ հարցերը»,- նշեց փոխվարչապետը: