|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ-ում շարունակվում է Դաշնակցության կողմից հրավիրված արտահերթ նիստը, որում քննարկվում է ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքների կապակցությամբ դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը:
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը` խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջնորդվել է հանդուրժողականությամբ, փոխադարձ հարգանքի եւ երկիրը համատեղ ուժերով առաջ տանելու մոտեցումներով, եւ որ հենց սա է հանդիսացել այն հիմքը, որ հանդես գան համատեղ հայտարարությամբ, այդ թվում` ոչ իշխանականներին են առաջարկել: Ըստ պատգամավորի` մի բան պարզ դարձավ, որ քաղաքական նեղ շահերը ավելի բարձր են դասվում: Բացառությամբ մեկ երկու ելույթի, ըստ Մինասյանի, մնացած բոլորն իրենց ելույթներում կրկնում էին, որ հայտարարության տեքստն անատամ է:
«Փորձեք համեմատել ժանիքավոր, ատամնավոր հայտարարության հետ` պահանջում են պաշտոնանկ անել Երանոսյանին: Հարց՝ ումի՞ց եք պահանջում»,- ասաց նա եւ առաջարկեց եւս մեկ անգամ ընթերցել, թե ով կարող է պաշտոնանկ անել Երանոսյանին: Մինասյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Երանոսյանին կարող է պաշտոնանկ անել ՀՀ նախագահը:
«Իսկ եթե պաշտոնանկ չանի, ո՞ւմ հրաժարականը պետք է պահանջեք, դե, հայտարարեք, եկեք` ամբիոնից հայտարարեք»,- ասաց պատգամավորը եւ ընդգծեց, որ եթե ՀՀ նախագահից նման պահանջ ունեն, թող ուղղակի գրեին:
Մինասյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն չի նույնականացել որեւէ ուժի հետ, ՀՅԴ-ն առանձին քաղաքական գիծ ունի: Իհարկե, կարելի էր հայտարարության տեքստի վրա ավելի շատ աշխատել, բայց պետք է փաստել, որ քննարկումների համար է ԱԺ ամբիոնը, իսկ ո՞վ ապահովեց քննարկում՝ ՀՅԴ-ն: