Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նախկին պատգամավոր, նույն գործով անցնող Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում եւ դատական համակարգում ուրախ են, որ այս գործերի քննությունը հենց նրան է մակագրվել, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել իր հանգիստ բնավորությամբ:
Պապոյանը որպես դատավոր իր գործունեությունը սկսել է 2011 թվականից: Նա մինչև 2014թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը: Այս գործով արդեն երկու ձերբակալված կա, որոնցից մեկն էլ Աբրահամ Մանուկյանն է: Գործի նյութերում նշվում է, որ հենց նա եւ «Մուլտի Գրուպ»-ի ղեկավար Սեդրակ Առուստամյանն են «գլխավորել» ընտրակաշառք բաժանելու գործընթացը: Հավելենք, որ Սեդրակ Առուստամյանն արդեն կալավորված է այլ քրեական գործով: