Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի այսօր՝ դեկետմբերի 23-ինԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությունը հետաձգվել է։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ նիստը կկայանա ժամը 22։00-ին։
«Քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին նյութերը նոր էինք ստացել, դատարանը մինչեւ ժամը 22։00-ն պաշտպանական կողմին ժամանակ տվեց, որպեսզի ծանոթանանք ներկայացված նյութերի հետ, առարկություններ ներկայացնելու եւ պաշտպանությունը կազմակերպելու համար»,- նշեց նա։
Պաշտպանը հավելեց, որ փաստաթղթերը մոտ 300 էջ են։
Հիշեցնենք, որ որոշում է կայացվել Գորիսի քաղաքապետին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: