կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 09:20
Առանց Կատեգորիա

Ծառուկյանի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» կասկածելի պատգամավորների հետ. «Փաստ»

Ծառուկյանի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» կասկածելի պատգամավորների հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին։ 

Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժողովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիրներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»: Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ միայն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված: 

Մի շարք պատգամավորներ նույնիսկ նեղ շրջապատում քանիցս դժգոհել են, որ ստիպված են սոցցանցերում տարբեր ստատուսներ գրել, նյութեր տարածել, այս կամ այն, մեղմ ասած, տարօրինակ որոշումները հրապարակային պաշտպանել, ինչի համար պարզապես ամաչում են: Ի դեպ, նման դժգոհությունների մասին տեղեկություններ կան ոչ միայն օրենսդիր մարմնի անդամների, այլև գործադիրի մի շարք ներկայացուցիչների առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում