կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-21 16:39
Իրավական

Արմավիրի մարզում քաղաքացին ոստիկանությանն է հանձնել մի ողջ զինանոց. Shamshyan.com

Արմավիրի մարզում քաղաքացին ոստիկանությանն է հանձնել մի ողջ զինանոց. Shamshyan.com

Վերջին ամիսներին ոստիկանությունն ակտիվ պայքար է տանում բնակչության հետ, որպեսզի նրանք իրենց մոտ եղած ապօրինի զենքերն ու զինամթերքներն ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքնակամ ներկայացողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե փորձաքննությամբ պարզվում է, որ նշված զենքերն ու զինամթրքներն այլ դեպքերով չեն օգտագործվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հուլիսի 21-ին, Արմավիրի ոստիկաններին է ներկայացել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 59-ամյա բնակիչ Հ. Խ-ն և կամավոր հանձնել է 1 հատ նռնականետ՝ 4 վառոդային լիցքով, 1 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ՝ 2 պահունակով, 2 հատ ծխահան, 4 հատ Ֆ1 ձեռքի նռնակներ՝ պայթուցիչով, 1 հատ ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ, 7.6 մմ տրամաչափի 293 հատ և 5.45 մմ տրամաչափի 257 հատ փամփուշտ։

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Խ-ն իրավապահներին հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է իր եղբորը, որը զոհվել է 1994 թվականի ապրիլի 24-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ։