| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է երկրի կառավարության մամլո ծառայությանը. գրում է ТАСС գործակալությունը:
«Որոշում եմ կայացրել վայր դնել Ղրղզստանի վարչապետի լիազորությունները»,- քաղաքական գործչն մեջբերում է մամլո ծառայությունը: Վերջինս մեկնաբանել է, որ երկու շաբաթ առաջ որոշել է կարճաժամկետ արձակուրդ վերցնել իր հասցեին հնչած «ռադիոհաճախականության ռեսուրսների վերաձևակերպման» գործին ներգրավվածություն ունենալու մեղադրանքների ֆոնին: Այդ որոշումը կայացվել է «քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից խուսափելու համար»:
«Ցանկանում են հատուկ ընդգծել, որ որևէ առնչություն չունեմ այդ գործին, իսկ իմ հասցեին հնչած մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն»,- ասել է Աբիլգազիևը:
«Այսօրվա դժվարին պայմաններում, երբ երկիրը դիմակայում կորոնավիրուսային վարակին և պայքարում է դրա հետևանքների դեմ տնտեսության համար, կառավարությունը պետք է աշխատի կայուն կերպով և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,- ասվում է Աբիլգազիևի հայտարարության մեջ։