|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար Ղրղզստանում խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնությունն ու հասարակության մեջ հանգստությունը վեր են ամեն ինչից: Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն թափեց և կրակեց իր սեփական քաղաքացիների վրա: Ուստի, ես որոշեցի հրաժարական տալ»,– Ժեենբեկովի ուղերձից հատված է մեջբերում մամուլի ծառայությունը:
Նա խնդրել է վարչապետ Ժապարովին և մյուս քաղաքական գործիչներին՝ «իրենց կողմնակիցներին տանել» մայրաքաղաքից և բնակիչներին վերադարձնել խաղաղ կյանքը:
«Ոչ մի ուժ չարժե մեր երկրի ամբողջականությունը և հասարակության ներդաշնակությունը»,- եզրափակել է Ժեենբեկովը: