Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չունեմ այս խնդրի լուծման այլ պատկերացում, քան այն բանաձևը որով առաջնորդվել եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում՝ 1+1+1+1+1՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում, որը քննարկում էր ՀՀ կառավարությունը որոշումը՝ նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 13-ը, երկարաձգելու մասին։
Վարչապետը արձանագրեց, որ մենք ունենք կորոնավիրուսով վարակման 15 հազարից ավելի դեպք՝ իրավիճակը ճգնաժամանային է։
Փաշինյանի համոզմամբ՝ այս թիվը փոքրասնելու հայեցակարգային ձևակերպումը ոչ այնքան առողջապահական, որքան վարքագծային է։
«Լուծումը մեր մտքում է ու մեր գլխում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ համավարակը աշխարհում մեկ ու կես տարի շարունակվելու է, իսկ պատվաստանյութը կարող է առաջիկա 3 տարիներին էլ չստեղծվել, հետևաբար ՀՀ կառավարության երկարաժամկետ ռազմավարությունն է ապրել կորոնավիրուսի հետ։
«Մենք բոլորս՝ քաղաքացիներ, կառավարություն, սահմանված կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով»,-ասաց Փաշինյանը՝ արձանագրելով, որ ինքը ևս հիվանդացավ, քանի որ սահմանված կանոնները չեր պահել։ Վարչապետը ԱԺ ամբիոնից պաևտավորվեց այսուհետ պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները։
Նա անհրաժեշտ համարեց վարքագծային փոփոխությունը՝ ուշագրավ օրինակով․ «Երբ ավտոմեքենաները ստեղծվեցին, մարդիկ մեծ քանակով սկսեցին վրաերթի ենթարկվել, այդ ժամանակ երթևեկության կանոններ սահմանվեցին, բայց ոչ ոք այժմ չի ասում, չէ՞, հավատում եմ ավտոմեքենայի մահաբերությանը»։
Փաշինյանը արձանագրեց, որ նույնիսկ համատարած արգելափակումը չբերեց թվերի զրոյացման։
«Մեր ուղերձը շարունակում է մնալ նույնը՝ անհատական վարքի փոփոխությամբ պետք է կանխենք վիրուսի տարածումը։ Օրական 600-ը նորմայի սահմանում է, ավելին՝ հարված է մեր տնտեսության ողնաշարին»,-նշեց վարչապետը։
Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում՝ ասաց նա, կոչ անելով ստեղծել միջավայր, որ այդ կանոնների չպահպանելը լինի ամոթ։
«Նոր աշխարհում ունենք անհրաժեշտություն ապացուցել մեր կենսունակությունը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստը որոշում է կայացրել նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13, ժամը 17։00-ից երկարացնել մինչև հուլիսի 13, ժամը 17։00-ն։ Եթե ԱԺ հատուկ նիստը չառարկի որոշման դեմ, այն կմնա ուժի մեջ։
Նշենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 612–ով։
Մանրամասն՝ տեսանյութում․