կարևոր
4684 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-26 11:47
Հասարակություն

Փորձել են պատկերացում ստեղծել, իբր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակից է այս դասագրքի կազմմանը

Փորձել են տպավորություն ստեղծել, իբր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակից է Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի կազմմանը։ Դասքիրքն անընդունելի է Մայր Աթոռի համար եւ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ՝ որ ընդհանրապես շեղվել է մինչեւ այսօր գոյություն ունեցող չափանիշներից էականորեն եւ արմատապես տարբերվում է։ Լրիվ փոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներից ոչ մեկի հետ կապ չի հաստատվել եւ նման համագործակցություն տեղի չի ունեցել։

Մանրամասն՝ տեսանյութում։