Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Ես Ղարաբաղում առաջին դեմք եմ դառել, երբ Ղարաբաղի ավելի քան 50 տոկոսը կորսված էր, հույս չկար․ ես ստանձնել եմ պատասխանատվությունը․ պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ և հաղթանակով ավարտել։ Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Պետք է ամբողջ ժողովրդին մոբիլիզացնես, հստակ խնդիր դնես, արդյունավետ կառավարես, մարդիկ պատասխանատու լինեն ամեն իրենց քայլի համար։ Արել ենք՝ հաջողել ենք, ավելի կազմակերպված ենք եղել քան Ադրբեջանը։
Երբ եկել եմ Հայաստան վիճակը խայտառակ էր, 9, 10 ամսվա աշխատավարձերի և թոշակների պարտք էր թոշակներինը նույնիսկ մեկ տարի էր։ Մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, դրանից հետո 10 տարի եղել եմ նախագահ, մեկ օրով ֆինանսավորում չի ուշացել, ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակ։ Էդ կարգապահությունը եղել է։
Իմ անցյալը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել և ինչ-որ հաջողության հասնել։ Եթե ուրիշ մարդ կա, որ նման կենսագրություն ունի, ինքս գնամ այդ մարդու համար քվեարկեմ, ես ուրախ կլինեմ իմ ազատ կյանքով ապրելու։
Հիմա ես ասում եմ՝ էն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում հարցերը լուծվեն, գնացեք ում ուզում եք՝ քվեարկեք․ ուզո՞ւմ եք այս հարցերը լուծվեն, քվեարկեք։ Այսպես է լինելու։
Ես ինքնաբավ մարդ եմ, սա այն դեպքը չէ, որ դա ինձ պետք է ինչ-որ բանի համար։ Ոչ մի բանի համար։ Ինձ համար հակառակը, ծանր բեռ է լինելու։
Եթե հաջողենք, ուրեմն կարող եմ երրորդ ճգնաժամից հանել։ Այս մեկը ավելի ծանր է, բայց նաև ֆորսմաժորների հաղթահարման իմ փձորձն է ավելի շատ»,- հավելեց երկրորդ նախագահը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։