|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Բելառուսի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին, որն ավելի վաղ Վաշինգտոնը սահմանել էր այդ երկրի «կառավարության որոշ անդամների» կողմից ազգային անվտանգությանը ներկայացնող սպառնալիքի պատճառով. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Սպիտակ տանը հղումով։
Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Բելառուսի կառավարության որոշ անդամների և այլ անձանց գործողություններն ու սկզբունքները շարունակում են հատուկ և արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը», և հավելված. «Ես մեկ տարով երկարաձգում եմ նախագահական 13405 հրամանագրով հայտարարված ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը»։