Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել որոշակի հեռավորության վրա:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ի՞նչ իրավիճակ է:
«Մենք այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ հատվածը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով: Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է: Ի՞նչ է նշանակում սահմանը ճշգրտվել է. դա նշանակում է, որ և մենք, և ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ադրբեջանցիները գտնվում էին Հայաստանի տարածքում: «Նախկինում իմ արած հայտարարությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այդ 5 կմ-ը դարձել է 3.6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են ու տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց՝ փորձը ցույց է տալիս, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքների կարող է բերել: Հայկական կողմը հույս ունի, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի: