Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ մասին է։ Երբ առիթ է ներկայանում վերարժևորելու Հայոց պատմության մեջ առանցքային դեր ունեցող ազգային գործիչներին, վերստին համոզվում ենք, որ անհատներն են պատմություն կերտողն երը: Նրանք են մեզ ներշնչում հպարտություն, աշխարհին ներկայանալու ինքնավստահություն: Նրանցից մեկը նշանավոր հասարակական -քաղաքական գործիչ, գրականագետ Նիկոլ Աղբալյանն էր: Նա իսկական մարմնավորումն է նվիրյալ մտավորականի և հավատավոր ազգային գործչի հավաքական կերպարի: Նրա մասին միայն ակնածանքով ու հիացմունքով պիտի խոսել՝ ականջալուր լինելով նրա իմաստացած պատգամներին։ Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում ուսանած հայ երիտասարդը հնարավորություն ուներ և կարող էր իր կյանքը շարունակել Եվրոպայում, սակայն նա հոգեբանորեն իրեն պատրաստել էր նվիրաբերվել ազգային գործին։
Նիկոլ Աղբալյանը դարձավ Հ. Թումանյանի ստեղծած «Վերնատան» անդամը՝ անուրանալի դեր ունենալով հայ գրականության կյանքի կազմակերպման մեջ։ Նա Հայոց ազգային խորհրդի ստեղծողներից մեկն էր։ Հայաստանի անկախացումից հետո 1919 թվականին ստանձնել է Հայաստանի լուսավորության և արվեստի նախարարի պաշտոնը։ Նրա անվան հետ է կապված Երևանի պետական համալսարանի հիմնումը։ Առաջին հանրապետության անկումից հետո նա էլ իր շատ մտավորական ընկերների հետ անցավ դժոխային ճանապարհով, սակայն երբեք չվհատվեց, չդադարեց պայքարել հանուն այն բանի, ինչի կոչված էր ի սկզբանե։ Նա իր գործը շարունակեց Հայրենիքից հեռու։ Ընկերների հետ հիմնեց Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Բեյրութում՝ Համազգայինի ճեմարանը, որի հիմնադրման 90 ամյակը լրացավ այս տարի։ Մեծ հայը, ազնիվ մտավորականը և նվիրյալ հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը իր ապրած կյանքով օրինակ է։ Եվ հավատում ենք, որ եկող սերունդները պատմության մասին խորհելիս, որպես չափանիշ ունենալու են նաև Նիկոլ Աղբալյանին։ Ավելին կիմանաք դիտելով Մեր մեծերը ֆիլմաշարը։
#Դիմակով #Համազգային_Երևան #Նիկոլ_Աղբալյան